ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում մինի ֆուտբոլի բաց առաջնություն է մեկնարկել

Ստեփանակերտում մինի ֆուտբոլի բաց առաջնություն է մեկնարկել

Այսօր՝ մայիսի 16-ին, Խ.Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մարզադաշտում «Ֆրոնտ Արցախ» երիտասարդական ակումբի նախաձեռնությամբ մեկնարկել է մինի ֆուտբոլի բաց առաջնություն՝ երիտասարդների մասնակցությամբ:

Արցախպրես-ի հետ զրույցում ակումբի սպորտի բաժնի պատասխանատու Մարիետա Թումասյանը տեղեկացրել է, որ առաջնությանը  մասնակցում է 16 թիմ։

«Մրցանակային տեղերի համար ամեն օր պայքարելու է երեք թիմ: Առաջնությունը տևելու է մեկ շաբաթ: Շրջափակման պայմաններում նմանօրինակ միջոցառումներն անհրաժեշտ են՝ երիտասարդության ակտիվ կենսակերպի ստեծման, մինի ֆուտբոլի հանրայնացման ու զարգացման համար»,-ասում է Մ. Թումասյանը՝ շնորհակալություն է հայտնելով մայրաքաղաքի համար 1 հիմնական դպրոցի տնօրինությանը՝ մարզադաշտը տրամադրելու համար։

 

  • Կիսվել: