երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

Այսօր՝ ապրիլի 25-ին մայրաքաղաքում  մեկնարկել է  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, որին Ստեփանակերտից և Հանրապետության շրջաններից մասնակցում է 9-ը թիմ: 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության  Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Պաշտպանության բանակի կողմից  կազմակերպված ռազմամարզական խաղերի հանրապետական փուլին մասնակցում  են Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի, Պատարայի, Խնածախի, Մարտունու համար 1, Գիշու, Մարտակերտի համար 1, Վանքի, Հադրութի Մ. Մանվելյանի անվան և Շուշիի Խ. Աբովյանի անվան դպրոցների թիմերը: 

Нет описания.

Ռազմամարզական խաղերի մասնակիցները կմրցակցեն ֆիզիկական ու շարային պատրաստությունից, ինքնաձիգը ոչ լրիվ քանդելու և հավաքելու, պահեստատուփի լիցքավորման, քաղպաշտպանության, առաջին բուժօգնության ցուցաբերման ասպարեզներում:

Нет описания.

Բացման խոսքում ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջունելով  կազմակերպիչներին ու թիմերին, պարտավորեցնող է համարել  «Արծվիկ» ռազմամարզական խաղերի կազմակերպումը ներկա իրավիճակում:

Нет описания.

«Յուրաքանչյուրդ ակտիվ մասնակցությամբ պիտի իր լուման ներդնի մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, քանի որ նման խաղերի միջոցով մենք կոփում ենք մեր կամքը, զարգացնում՝ ֆիզիկական ունակությունները, բարձրացնում  ռազմական գործի տիրապետման աստիճանը»,-ասել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ  ապագա հաղթանակները կերտվում են նման միջոցառումների շնորհիվ: 

Нет описания.

Нет описания.

ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ Արմեն Պետրոսյանն ուրախությամբ է նշել, որ այս տարի ավելի մեծաթիվ մասնակիցներ են ընդգրկվել խաղերին՝ մասնավորապես շրջանային փուլում համահավասար միավորներ վաստակելու շնորհիվ Ասկերանից և Մարտունուց Հանրապետական փուլին մասնակցում են երկուական թիմեր:

 

 

Нет описания.

Нет описания.

Նրա տեղեկատվությամբ՝  նռնակի նետման մրցաձևում, բացի հեռավորությունը, այս տարի  հաշվի է առնվելու նաև դիպուկ նետումը:

Нет описания.

Нет описания.

Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի թիմի անդամ Արգինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմել է, որ երկու անգամ  մասնակցել է ռազմական օլիմպիադաների՝ գրավելով մրցանակային տեղեր: 
 
«Այս անգամ էլ որոշել եմ  ուժերս փորձել «Արծվիկ» ռազմամարզական խաղերին: Հույս ունեմ, որ կկարողանամ լավ արդյունքներ ցուցաբերել»,-ասել է նա: 
 
 
 
 
Нет описания.
 
Եռօրյա խաղերում լավագույն արդյունքներ գրանցած թիմերն ու անհատ մասնակիցները կարժանանան  ԱՀ ԿԳՄՍ և Պաշտպանության նախարարության, ինչպես նաև   այլ կառույցների պարգևներին ու պատվոգրերի:
Нет описания.
Нет описания.Нет описания.Нет описания.Нет описания.

  • Կիսվել: