ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Մայրության և գեղեցկության տոնին նվիրված մշակութային միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 7-ին՝ մայրաքաղաքի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ամֆիթատրոնում տեղի է ունեցել մշակութային միջոցառում՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ 

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի արտադպրոցական և կրթական հաստատության, Աշոտ Բաբայանի անվան պարի, «Ղարաբաղ» պետական էստրադային համույթները, Ստեփանակերտի պարարվեստի քոլեջը, Գյուրջյանի անվան արվեստի և Շուշիի արվեստի դպրոցների ու Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները ներկայացրել են մշակութային տարբեր կատարումներ, ազգային երգ ու պար:

 «Համատեղ ուժերով կարողացանք այս գեղեցիկ օրը վերածել տոնի։ Օրն առիթ է ևս մեկ անգամ արժևորելու և մեծարանքի խոսք ասելու հայ կնոջն ու մորը։ Մայրն այն էակն է, ով մեզ կյանք է տալիս, արարում ու սիրում։ Տոնի առթիվ շնորհավորում եմ մեր բոլոր կանանց, մայրերին ու աղջիկներին: Կանայք օջախը վառ պահողն են, աշխարհը գեղեցկացնողը, տղամարդկանց թև ու ուժ տվողը։

Նրանք  այսօր ապրում են պատմության դժվարագույն ժամանակներում, բայց պատմական անցյալի փորձառությամբ  շարունակում են ամուր մնալ։ Մաղթում եմ  նրանց առողջություն, միշտ լինեն գեղեցիկ, որը նրանց ի վերուստ տրվել է բնության կողմից»,-մեզ հետ զրույցում մաղթել է Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը։

  • Կիսվել: