երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հանրահավաք է անցկացվել

Ստեփանակերտում ԿԽՄԿ-ի գրասենյակի մոտ հանրահավաք է անցկացվել

Այսօր՝ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա` ԿԽՄԿ առաքելության ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելիս ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով:

 
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ  հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը,  Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին Գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ քննարկելու և պարզաբանելու կատարվածը:
 
ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավար Բերտրան Լամուն հավաքվածներին և առևանգված արցախցու հարազատներին տեղեկացրել է, որ իր հերթին հասկանում է ստեղծված իրավիճակը: Աշխատանքներ են տարվում՝ փորձելով գտնել լուծումներ:
 
Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով  ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։
«Հորս իմ ձեռքից  վերցրել ու  տարել են: Ամենածանր վիճակում գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Ժամանակ ենք տվել ԿԽՄԿ-ին վերադարձնել նրան: Սա միայն իրենց հեղինակության վրա է  ազդում, և ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին ու խղճին է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդիպել ռուս խաղաղապահ զորակազմի  ղեկավարի հետ, լսել նաև նրա կարծիքը այս իրավիճակի շուրջ։ Տեսնենք, թե նրանք ինչ լուծումներ են առաջարկում»,-նշել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
 
Վագիֆ Խաչատրյանի եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը,  մեզ հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան` ժամը՝ 06:00-ին, եղբորը բերել է Ստեփանակերտ՝ ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և նրանց մեքենայով ճանապարհելու Հայաստանի Հանրապետություն` բուժման նպատակով: Ճանապարհվել են 07:30-ին։
 
«Պահանջում եմ ԿԽՄԿ առաքելությունից, որպեսզի եղբորս տուն վերադարձնի այնպես, ինչպես այսօր առավոտյան վստահելով նրանց եմ տվել, որ տանեն բուժման»,-հավելել է Գ. Խաչատրյանը:
 Возможно, это изображение 1 человек и текст
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակը  հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ ապահովելու արցախցիների անվտանգությունը։
 
«Մեր ժողովուրդը ո՛չ անգրագետ և ո՛չ էլ հիմար է, լավ է հասկանում իրավիճակը: Մենք ուզում ենք արձանագրել, որ կառույցներն  անկարող են և բարձրաձայնել դրա մասին: Մենք պետք է բարձրաձայնենք եվրոպական բոլոր հարթակներին, որ ահա այսպես են երաշխավորում, երբ աշխարհի բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցը ի վիճակի չէ անգամ իր տարբերանշանը կրող մեքենայով մեր քաղաքացուն անվտանգ տեղ հասցնել»,-նշել է Գ. Ներսիսյանը:
 
Հավաքի մասնակիցներն այնուհետև ոտքով շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայան։
 
Возможно, это изображение 1 человек и толпаВозможно, это изображение 1 человек и толпа

  • Կիսվել: