երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեփանակերտում Կիոկուշին կարատեի ցուցադրական պարապմունքներ են անցկացվել (լուսանկարներ)

Ստեփանակերտում Կիոկուշին կարատեի ցուցադրական պարապմունքներ են անցկացվել (լուսանկարներ)

Ստեփանակերտի համար 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում, Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված, անց են կացվել «Կիոկուշին կարատե» մարզաձի ցուցադրական պարապմունքներ:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախում Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր, մարզիչ Արմեն Պետրոսյանն ասել է, որ մարզումներին ներկայացել են Արցախում գործող բոլոր խմբերի մեծահասակների թիմերում ընդգրկված մարզիկները և միջին ու փոքր խմբերը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.«Այս պարապմունքները հնարավորություն են տալիս, որ տարբեր խմբերում մարզվող մարզիկները ճանաչեն իրար, ընդօրինակեն տարբեր տեսակի տեխնիկաների կիրառումը: Մարզիչները ևս իրենց կուտակած փորձը փոխանցում են մարզիկներին: Եվ առաջավոր փորձ ունեցող մարզիկները, ովքեր մասնակցել են Եվրոպայի, աշխահի կամ միջազգային առաջնություններին, ցուցադրում են իրենց փորձը, որպեսզի մնացածները, ընդօրինակելով նրանց, գրանցեն լավ արդյունք»,-նշել է Ա. Ավետիսյանը:

 

Կիոկուշին կարատեի Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանն իր խոսքում նշել է, որ նման նախաձեռնությամբ հաճախակի են հանդես գալիս, որն իր դրական ազդեցությունն է թողնում մարզիկներ վրա:

Нет описания.

Нет описания.

Нет описания.«Նմանատիպ պարապմունքների շնորհիվ երեխաները միասնականության գաղափարով են դաստիարակվում, և մեկը մյուսին է փոխանցում իր ունեցած փորձը: Շարժման 35-ամյակին նվիրված պարապմունքը առանձնանում է նրանով, որ երեխաների մեջ սերմանում ենք այն հայրենասիրական գաղափարը, որ մենք դեռ շարունակում ենք մեր հայրենանվեր ընթացքն ու պայքարը»,-ընդգծել է Ա. Առուշանյանը:

 

 

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: