երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ

Ստեփանակերտում կայացել է Շուշիի «Վարանդա» երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի է ունեցել «Վարանդա» մանկապատանեկան և երիտասարդական երգչախմբի 30-ամյակին նվիրված համերգ:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգի ընթացքում «Վարանդա» երգչախումբը ներկայացրել է նոր ստեղծագործություններ:

Մեզ հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանը նշեց, որ երգացանկում ներառել են 139 նոր երգ:

«Այսօր այդ երգերից շատերի պրիմիերաները եղան։Նոր մասնակիցներով համալրված երգչախմբի բեմ դուրս գալուն նախորդել են շուրջ 31-օրյա պարապմունքները: «Վարանդա»-ն ստեղծվեց 30 տարի առաջ, երբ փոթորկուն էր մեր կյանքը և ազատագրվեց Շուշին: Այդ տարիներից սկսած մենք համերգներ ենք տալիս Արցախի տարբեր շրջաններում, արցախցիներին ոգևորելու համար: Այսօրվա համերգն էլ վկայում է, որ առանց ընկճվելու շարունակում ենք մեր ընթացքը՝ Արցախում հնչեցնելով հայ երգը»,-ասել է Զ. Քեշիշյանը։

Համերգին ներկա էին Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, հրավիրվածներ, երաժշտասեր հասարակություն:

  • Կիսվել: