երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Հայացք ձմեռնամուտի» գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում կայացել է «Հայացք ձմեռնամուտի» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ փետրվարի 17-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում կազմակերպվել է ԱՀ գրողների միության անդամ, արձակագիր, երգահան Դավիթ Միքայելյանի «Հայացք ձմեռնամուտի» գրքի շնորհանդեսն ու հեղինակի ծննդյան 70-ամյակին նվիրված գրական ցերեկույթ։

Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ, ԲԳԴ, պրոֆեսոր, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, Վարդան Հակոբյանը։

Нет описания.

«Մենք այսօր նշում ենք գրական ընտանիքի կարկառուն ներկայացուցիչներից, իր սերնդի ամենաառաջատար ստեղծագործողներից մեկի՝ Դավիթ Միքայելյանի ծննդյան 70-ամյակը։

Դավիթն, իսկապես, լավ հրապարակախոս է ու երգահան։ Նա իր համեստ տեսակով արժանացել է այն մարդկանց սիրուն ու հարգանքին, ովքեր իր հետ քայլել են նույն ճանապարհով։

Նա գրչի ու ազգի նվիրյալն է»,-մասնավորապես ասել է գրողների միության նախագահը՝ Դ. Միքայելյանին հանձնելով «Գրիգոր Նարեկացի» մեդալ։

Нет описания.

Нет описания.«Հայացք ձմեռնամուտի» գիրքը ներկայացնելով՝ հեղինակը նշում է, որ էջերում ամփոփել է արցախյան երեք պատերազմների ժամանակ ունեցած իր զգացումներն ու ապրումները։

«Փորձել եմ ընկալել դաժան փորձությունների միջով անցած մարդկանց ճակատագրերը, նրանց ըմբոստ ոգին, անգամ ողբերգական իրավիճակներում չհուսահատվելու, լույսի շող որոնելու, հայրենի հողը պաշտպանելու և արմատներին հավերժ կառչած մնալու, այն երբեք չլքելու, շենացնելու և զորացնելու կամքի ուժը։ Գրքում տեղ են գտել նաև վերջին տարիներին իմ կողմից տարբեր թեմաներով գրված քնարական ստեղծագործությունները»,-ընդհանրացրել է Դ. Միքայելյանը։

  • Կիսվել: