ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում կայացել է դպրոցականների վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է դպրոցականների վոլեյբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը (լուսանկարներ)

Ապրիլի 25-ից մայիսի 2-ը մայրաքաղաքի Խ. Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցի մարզադահլիճում դպրոցականների միջև անց է կացվել վոլեյբոլի մրցաշար:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցաշարին մասնակցում էին մինչև 9-րդ դասարանի աշակերտուհիները։

«Եզրափակիչ փուլ էին անցել Ստեփանակերտի 1-ին, 5-րդ և 10-րդ դպրոցների թիմերը։ Մրցանակային 1-ին տեղը գրավել է համար 1, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար՝ 5-րդ, 10-րդ դպրոցները։ Աղջիկները բավականին լավ խաղացին: Ականատես եղանք փայլուն և դիտարժան մրցապայքարի: Այսպիսի մրցաշարերը նպաստում են, որպեսզի ի հայտ բերենք մայրաքաղաքի դպրոցական ուժեղագույն թիմին»,-մեզ հետ զրուցում ասել է գլխավոր մրցավար Գայանե Մելքումյանը։

Հաղթող թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են համապատասխան պատվոգրով, դրամական պարգևով, իսկ 1-ին տեղ գրաված թիմը՝ նաև գավաթով։

 

  • Կիսվել: