հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է Ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի համերգը

Ստեփանակերտում կայացել է Ազգային նվագարանների պետական նվագախմբի և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի համերգը

Այսօր՝ մարտի 31-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբը և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթը հանդես են եկել համատեղ համերգով՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Нет описания.

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախի պաշտպանության ու պահպանության համար բոլոր պատերազմներում մարտիրոսված տղաների հիշատակին։ Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը մեզ հետ զրույցում ասել է, որ համերգի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ մեկ ամիս:

Нет описания.

«Համերգն ավելի հետաքրքիր դարձնելու համար որոշել ենք հանդիսատեսին ներկայանալ համատեղ: Այս պահին մեր երաժիշտներից 5-ը գտնվում են Երևանում և շրջափակման պատճառով չեն կարողացել գալ և մասնակցել միջոցառմանը: Նպատակ ունենք հանդես գալ Արցախի այն բոլոր բեմերում, որտեղ կա ծրագիրը ներկայացնելու հնարավորություն»,-նշել է Լ. Սարդարյանը:

Нет описания.Нет описания.

«Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Գարի Ավանեսյանն իր խոսքում ընդգծել է` քանի որ համերգը նվիրված է Արցախյան շարժման 35-ամյակին, ծրագրում հիմնականում ընդգրկված են հայրենասիրական կատարումներ:

Нет описания.

«Այսօր մայրաքաղաքի հանդիսատեսը վայելեց հայ սիրված գուսանների և կոմպոզիտորների գեղեցիկ, հայրենասիրական, ժողովրդական ստեղծագործությունները: Համույթի ստեղծման պահից՝ 2000 թվականից առայսօր մենք կամաց-կամաց ձեռք ենք բերել մեր հանդիսատեսին, և ամենամյա նոր համերգներով ավելի ենք կապում նրան մեզ հետ: Եվ ամենակարևորն այն է, որ հանդիսատեսն ամեն անգամ մեծ սիրով է գալիս մեր համերգներին: Համատեղ համերգի արդյունքում մենք մեկս մյուսից մի նոր լավ բան ենք սովորում»,-ընդհանրացրել է Գ. Ավանեսյանը:

Нет описания.

  • Կիսվել: