շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ստեփանակերտում կատարված խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է 4 անձ

Ստեփանակերտում կատարված խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ. ձերբակալվել է 4 անձ

ԱՀ դատախազությունից հայտնում են, որ 2023թ. օգոստոսի 06-ին, ժամը 21:40-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Ա. Հեքիմյան փողոցի թիվ 24 հասցեում տեղակայված «Էմբադա» առևտրի կենտրոնի նկուղային հարկում առկա բիլիարդի ակումբում Կ.Խ.-ի, Մ.Գ.-ի, Դ. Մ.-ի, Հ. Մ.-ի, Ա.Ա.-ի, Լ.Ա.-ի, Ս.Մ.-ի, Մ.Մ.-ի, Մ.Մ.-ի և դեռևս քննությամբ չպարզված այլ անձանց մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում վերը նշված և չպարզված այլ անձինք խմբով, հարվածներ հասցնելու եղանակով բռնություն գործադրելով՝ անթաքույց կերպով խախտել են հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, որի ընթացքում մասնակիցները որպես զենք օգտագործել են բիլիարդի համար նախատեսված փայտերը և գնդակները:

Կ.Խ.-ն, Մ.Մ-ն, Հ.Մ.-ն և Դ. Մ.-ն ձերբակալվել են:

Փաստի առթիվ 07.08.23թ. ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով /Խուլիգանությունը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: