շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում   հրաձգության դպրոցական մրցույթ է մեկնարկել

Ստեփանակերտում հրաձգության դպրոցական մրցույթ է մեկնարկել

Այսօր՝ ապրիլի 25-ին, Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ  Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում մեկնարկել է հրաձգության մրցույթի քաղաքային փուլը: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր մրցավար Սվետլաննա Ֆիրյանը տեղեկացրել  է, որ մրցույթին մասնակցում են 7-12-րդ դասարանների աշակերտներ մայրաքաղաքի  հանրակրթական դպրոցներից: 

Нет описания.

Нет описания.

«Յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկված են 5-ական տղա և աղջիկ: Լավագույնները մասնակցելու են հանրապետական փուլին,այնուհետև՝ Հայաստանի Հանրապետությունում կայանալիք մրցույթին»,-նշել է Ս. Ֆիրյանը: 

 

 

 

 

Нет описания.

Նրա տեղեկատվությամբ՝ մրցույթի արդյունքները կամփոփվեն վաղը՝ մայիսի 4-ին:

Нет описания.
Մրցանակային տեղեր գրաված թիմերը, Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն դիպլոմներով և դրամական պարգևներով, իսկ հաղթողը նաև գավաթով: Բացի այդ,  կխրախուսվեն լավագույն արդյունք գրանցած մասնակիցները:

Нет описания.

  • Կիսվել: