ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել

Ստեփանակերտում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերթ է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 23-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ, Ստեփանակերտում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Հիշե՛նք անցյալը, պաշտպանե՛նք ապագան» խորագրով ջահերթը մեկնարկել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակից։

Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը կատարել է ոգեկոչման արարողություն:

Нет описания.

Այնուհետև ջահերթի մասնակիցները շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր՝ հայկական ազգային երաժշտության ներքո տանելով Հայոց զույգ պետականությունների դրոշները։

Нет описания.

Հուշահամալիրում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Զանգակատուն-հուշակոթողի մոտ, ջահերթի մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել:

Нет описания.

«Եթե ազգերը չեն հիշում իրենց անցյալը, ապա դատապարտված են այն վերապրելու վտանգին։ Այսօրվա մեր միասնական երթը նպատակ ունի թարմացնելու այն հիշողությունները, թե ինչպիսի վայրագությունների ենթարկվեց մեր ժողովուրդը ավելի քան 100 տարի առաջ։ Չմոռանալով այն՝ կանխենք ապագա ցեղասպանությունները»,-ասել է Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանի խոսքով՝ Մեծ Եղեռնի հիշատակին իրենց խոնարհումը բերող արցախցիների սրտերը տրոփում են աշխարհի չորս ծագերում ծվարած եղեռնապուրծ հայության հետ համահունչ։

Нет описания.

«Բոլոր ժամանակներում հայության դեմ իրագործված ոճիրների հետևանքով մեր անմեղ զոհերի հիշատակի օրերը պետք է հռչակենք որպես ազգային վրիժառության և հատուցման օրեր։ Անմեղ զոհերի հոգիներն աղաղակում են՝ վրեժ հանուն արդարության, հանուն ազգային արժանապատվության, հանուն կորուսյալ հայրենիքի, կյանքի ու գալիք սերունդների»,-ասել է Ն. Մկրտչյանը։

Нет описания.Нет описания.

  • Կիսվել: