ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում հանդբոլի առաջնություն է մեկնարկել

Ստեփանակերտում հանդբոլի առաջնություն է մեկնարկել

Մայրաքաղաքի  համար 6 դպրոցում Մանկապատանեկան մարզադպրոցի թիմերի միջև ապրիլի 21-ին մեկնարկել է հանդբոլի առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ առաջնությանն իրենց ուժերն են չափել աղջիկների և տղաների հինգ թիմ։ 

Нет описания.

Մարզադպրոցի տնօրեն Էմիլս Օգաննեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Արցախի շրջափակման պատճառով չեն կարողանում մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ընթացող հանդբոլի առաջնությանը։ 
 
«Արցախում կազմակերպելով առաջնությունները՝ փորձում ենք ավելի կոփել մեր մարզիկներին։ Նպատակ ունենք զարգացնել հանդբոլ սպորտաձևը, որպեսզի մեր մարզիկները շարունակեն հաջողություններ գրանցել»,- ընդգծել է մարզադպրոցի տնօրենը՝ հավելելով, որ առաջնությունը կավարտվի ապրիլի 23-ին։ 
Нет описания.
Հանդբոլի թիմի մարզուհի Ջուլիետտա Իսրայելյանը մեզ հետ զրույցում  նշել է, որ տարիներ շարունակ մասնացել են ՀՀ հանդբոլի առաջնությանը և գրավել մրցանակային 1-ին և 2-րդ տեղերը։
 
«Այսօր մենք Երևանում պետք է մասնակցեինք առաջնությանը, բայց շրջափակման պատճառով զրկված ենք այդ հնարավորությունիցմ; Սակայն չենք ընկճվում և մեծ ոգևորությամբ մասնակցում ենք Արցախում կազմակերպված առաջնությունը»,- մանրամասնել է Ջ. Իսրայելյանը։
Нет описания.

  • Կիսվել: