հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում ֆուտբոլային ընկերական խաղ է անցկացվել․ լուսանկարներ

Ստեփանակերտում ֆուտբոլային ընկերական խաղ է անցկացվել․ լուսանկարներ

Փետրվարի 19-ին, Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, մայրաքաղաքի  Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի մարզիկների միջև ընկերական խաղ է անցկացվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ  զրույցում «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի  գլխավոր մարզիչ Զաուր Արամյանը ասել է, որ, չնայած այս օրերի դժվարություններին, արցախցի ֆուտբոլիստներն ամենայն  պատրաստվածությամբ սպասում են Հայաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցելուն:
Нет описания. 
 
«Հույս ունենք, որ Հայաստանի հետ կապող ճանապարհը կբացվի, և կկարողանանք մասնակցել առաջնությանը, որպեսզի հասցնենք ավարտել 2022-2023 թվականների մրցաշրջանը: Պրեմիեր լիգայի առաջնությունը փետրվարի 28-ին է, իսկ մարտի սկզբներին՝ Առաջին լիգան, այնուհետև՝ մանկապատանեկան թիմերի միջև առաջնությունը»,-հավելել է Զ. Արամյանը:
 Нет описания.
Նա նշել է, որ ակումբի բոլոր  թիմերի ֆուտբոլիստները շարունակում են  պարապմունքները`  կատարելագործելով իրենց  հմտություններն ու խաղը։
 
Нет описания.
Нет описания.
Нет описания.
Нет описания.

  • Կիսվել: