ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տոնական միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տոնական միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 1-ին,  Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ  մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում Ստեփանակերտի Քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է տոնական միջոցառում։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ցուցադրվել է տիկնիկային ներկայացում, կազմակերպվել տեղական արտադրության մանկական ապրանքատեսակների ցուցահանդես-տոնավաճառ, ակվագրիմ, կավճանկարչություն, իսկ վերջում` տոնական համերգ՝ երաժշտական տարբեր կոլեկտիվների մասնակցությամբ։ Երեխաներին շնորհավորելու էին եկել  նաեւ  մուլտհերոսները։

Нет описания.

Нет описания.

Нет описания.

«Մեր միջոցառմանը միացել է «Ծիլ» տիկնիկային թատրոնը և բեմադրել «Բարեկենդան»-ը։

Նպատակը մեր երեխաներին տոն պարգևելն է, ժպիտ փոխանցելը: Հանուն նրանց` մենք պետք է հաղթահարենք մեր առջև ծառացած մարտահրավերները»,-մեզ հետ զրույցում ասել է Քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Տաթևիկ Բալայանը՝ Արցախում ապրող բոլոր երեխաներին:  

Нет описания.Нет описания.Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: