ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտում ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրումը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ

Ստեփանակերտում ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրումը կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ

Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով օգնության տրամադրման գործընթացը Ստեփանակերտ քաղաքի հինգ դպրոցներից (համար 5, 6, 7, 9, 10 դպրոցներ) կշարունակվի մինչև հուլիսի 12-ը ներառյալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից` հավելելով,որ Հուլիսի 13-ից մայրաքաղաքում կգործի մեկ սպասարկման կետ՝ համար 7 դպրոցում:

Շրջկենտրոններում օգնության տրամադրումը կշարունակվի, իսկ համայնքներում գործընթացը կմեկնարկի առաջիկա շաբաթվա ընթացքում:

  • Կիսվել: