կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում դասական երաժշտության երեկո է կայացել

Ստեփանակերտում դասական երաժշտության երեկո է կայացել

Ամիսներ առաջ Արցախի պետական երգչախմբի նախաձեռնությամբ մեկնարկած կամերային երաժշտության փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի է ունեցել համերգային երեկո:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Նինա Գրիգորյանը կարևորելով հատկապես այս օրերիներաժշտական, մշակութային միջոցառումներ կազմակերպելը, նշել է, որ համերգի նպատակը համաշխարհային և հայկական դասական երաժշտությունը լայն հասարակությանը մատուցելն է:

«Մենք ընդունում ենք ներկա իրավիճակն այնպիսին,ինչպիսին կա և հասկանում ենք, որ մարդիկ տրամադրություն չունեն: Անհրաժեշտ է հերթական համերգը մատուցել ժողովրդին: Ներկայացնում ենք տարբեր ժամանակաշրջանների դասական երաժշտություն »-ասել է նա:

Համերգի ընթացքում Արցախի պետական երգչախմբի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սովորողները կատարել են Կոմիտասի, Գեորգի Սվիրիդովի, Ռոբերտ Շումանի, էդուարդ Աբրահամյանի, Ֆրանց Շուբերտի ստեղծագործություններից:

  • Կիսվել: