հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում արձանագրվել է ալյուրի միջին գնի աճ

Ստեփանակերտում արձանագրվել է ալյուրի միջին գնի աճ

Ստեփանակերտում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է ալյուրի միջին գնի աճ՝ հայտնում են Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբից։
 
«Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. ապրիլի 22-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է ալյուր «Բաղրամյան» 1 կգ ապրանքատեսակի միջին գնի աճ՝ 1 դրամ կամ 0.3 %»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: