ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 5 գնանկում

Ստեփանակերտում արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 5 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 15-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 5 գնանկում:

⬆️Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ ադամաթուզի համար` 34 դրամ կամ 4.6%:

⬇️Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1կգ՝ 50 դրամ կամ 15.8%, վարունգ 1կգ՝ 17 դրամ կամ 4.6%, լոլիկ 1կգ՝ 34 դրամ կամ 4.4%, կիտրոն 1 հատ՝ 16 դրամ կամ 4.2% և ալյուր «Բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:

🔄Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:

  • Կիսվել: