երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստեփանակերտում ամփոփվել են շախմատի հուշամրցաշարի արդյունքները

Ստեփանակերտում ամփոփվել են շախմատի հուշամրցաշարի արդյունքները

Ամփոփվել են Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Արցախյան գոյապայքարի անմահ հերոս Սամվել Սաֆարյանի հիշատակին մեկնարկած շախմատի հուշամրցաշարի արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը նշել է, որ մասնակիցները ցուցադրել են բավականին հետաքրքիր խաղ և թեժ պայքար։
Нет описания.
«Մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Կամո Ուլուբաբյանը, 2-րդ տեղում  Օլեգ Բաղդասարյանն է, ով, ի դեպ, մասնակցում էր 60 տարեկանից բարձր տարիքային խմբում,  3-րդ տեղում` Նարեկ Հայրապետյանը։ Մեր երեք ուժեղագույն շախմատիսները հուշամրցաշարի ավարտին ֆեդերացիայի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ։ Հուշամրցաշարի վերջում կազմակերպվեց նաև բլից հարցաշար՝ ինը խաղափուլով, որին մասնակցեց տասը շախմատիստ։ Այս անգամ մրցանակի համար սահմանել ենք չորս տեղ։ 1-ին տեղում Սարգիս Ասատրյանն էր, 2-րդը` Էդուարդ Ղուկասյանը, 3-րդը՝ Դավիթ Գրիգորյանը,  4-րդ տեղում Գագիկ Գասպարյանն էր։Պայքարը ծավալվեց հետաքրքիր ընթացքով»,-մանրամասնել է մեր զրուցակիցը։
Нет описания.

  • Կիսվել: