ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտում 15-ամյա թոռը տատիկից գողացել է 840.000 դրամ և 5000 ռուբլի

Ստեփանակերտում 15-ամյա թոռը տատիկից գողացել է 840.000 դրամ և 5000 ռուբլի

Ապրիլի 23-ին ժամը 18:15-ին, Ստեփանակերտ քաղաքի 70-ամյա բնակչուհի Ռ. Զ.-ն ոստիկանություն է դիմել այն մասին, որ ապրիլի 7-ից մինչև 22-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իրենց տան ննջասենյակի հագուստի պահարանից գողացել է 840.000 ՀՀ դրամ գումար և 5000 ռուսական ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ռ.Զ-ի 15-ամյա թոռը` Վ. Զ.-ն, (9-րդ դասարանի աշակերտ):

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

  • Կիսվել: