Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարվել է հոգեհանգստյան կարգ նախօրեին զոհված հերոսների համար
Հունիսի 29-ին, մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ երեկոյան ժամերգության, Տեր Մատթեոս քահանա Դրավանցի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին հոգեհանգստյան կարգը նախ և առաջ կատարում է բոլոր իր այն զավակների համար, ովքեր ժամանակավոր կյանքը թողեցին պատերազմի, վթարների, հիվանդության, դժբախտ պատահարների պատճառով։



«Սուրբ Հոգին պետք է գործի ընտանիքների վրա, ծնողների մեջ, որ իրենք հույսը չկտրեն, որ իրենց որդիները գնացել են երկնքի արքայություն։ Թողել են այս մեղսավոր աշխարհը և տեղափոխվել ամենամաքուր տեղը, որտեղ Քրիստոսն Է իր հոծ բազմությամբ՝ ամբողջ հավատացյալների հետ միասին»,- ընդհանրացրել է Տեր Մատթեոս քահանա Դրավանցը:






