երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագ է մատուցվել

Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագ է մատուցվել

Այսօր՝ ապրիլի 8֊ին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ Տեր Մաթևոս քահանա Դրավանցի ձեռամբ Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կատարվել է նաեւ մեղքերի թողության կարգ։

Մեզ հետ զրույցում Հրայր սարկավագ Հակոբյանը նշում է, որ մեղքերի թողության ընդհանրական կարգը ե Սուրբ Գրիգոր Տաթևացու կողմից կազմված մեղաների շարքն է, որը կարդում են մինչ Սուրբ Պատարագի արարողությունը։

«Այս արարողակարգին պետք է մասնակցեն այն մարդիկ, ովքեր մկրտված են և պատրաստ են Սուրբ Հաղորդությանը։ Վերջում մեղքերի թողություն է տալիս հոգևորականը, որից հետո նրանք կարող են Հաղորդություն ստանալ»,-պարզաբանել է սարկավագը։

Ճրագալույցի Սուրբ Պատարագին եկեղեցական ավանդույթի համաձայն Խորանից իջեցրած ճրագից հավատացյալներն իրենց մոմերն են վառել և տարել տուն։ Հավատացյալները իրենց հետ բերել էին զատկական հավկիթներ, որոնք օրհնվեցին հավարտ Պատարագի։

  • Կիսվել: