ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մանուկների օրհնության կարգ  է կատարվել

Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մանուկների օրհնության կարգ է կատարվել

Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր՝ հունիսի 1-ին,  Տեր  Մաթևոս քահանա Դրավանցի ձեռամբ  մանուկների օրհնության կարգ է կատարվել:

«Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարեցինք մանուկների օրհնության աղոթքը և կարգը, որպեսզի Աստված օրհնի մեր բոլոր մանուկներին։ Մեր Տերն օրինակ ցույց տվեց, որ մենք՝ մեծերս, աշխատենք նմանվել մանուկներին, լինենք նրանց նման  պարզ։ Մեր Տերը թող օրհնի բոլոր մանուկներին»,- ասել է Տեր  Մաթևոս քահանա Դրավանցը:

Нет описания.
ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի խոսքով՝ երեխաները յուրահատուկ տեղ ունեն եկեղեցում, որովհետև Քրիստոսը ճշմարիտ հավատքը երեխաների սրտի պարզության հետ է համեմատում՝  ասելով, եթե չդառնաք երեխաների պես չեք կարող երկնքի արքայություն մտնել։

Нет описания.
«Մենք միշտ էլ երեխաներից սովորելու բան ունենք:  Նաև իրենցից պետք է սովորենք, թե ինչպես լինել պարզ, անկեղծ և Աստծո հետ շփման մեջ մանկան մաքրության պես։ Մեր ուժի կարևորագույն աղբյուրներից մեկը  երեխաներն են, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ իսկապես սիրում է երեխաներին, չի կարող թույլ տալ, որ նրանք  ենթակվեն բռնության,  թշնամու հալածանքներին կամ գերության, ուստի յուրքանչյուր հայ, նայելով իր երեխաների աչքերին, պետք է դրանից ուժ առնի, պատրաստ լինի պայքարելու՝ հանուն նրանց  անվտանգության և խաղաղության»,- համոզմունք է հայտնել Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: