երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Ստեփանակերտի ՄՊՍԿ-ն հանդես է եկել եռօրյա հաշվետու համերգաշարով

Ստեփանակերտի ՄՊՍԿ-ն հանդես է եկել եռօրյա հաշվետու համերգաշարով

Հունիսի 19-21-ը Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հանդես է եկել եռօրյա հաշվետու համերգաշարով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կենտրոնի սաները հանդիսատեսին, մասնավորապես՝ ծնողներին են ներկայացրել 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում իրենց սովորածն ու ձեռքբերումները:

Нет описания.

Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի ՄՊՍԿ ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանն ասել է, որ կենտրոնը ստեղծվել է 1993 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ամենաթեժ շրջանում:

Нет описания.«Այն ժամանակ կենտրոնը կոչվում էր Ստեղծագործական տուն և միայն 1996 թվականին է ստացել կենտրոնի կարգավիճակ: Ես այսօր զարմանում եմ, թե ոնց էին ծնողները պատերազմի թեժ օրերին իրենց երեխաներին ուղարկում ստեղծագործական տուն: Շատ մեծ էր հավատքը, որ վաղն է ամեն բան լավ է լինելու: Եվ հետո, նաև վստահել են մեզ, իսկ մենք արդարացրել ենք նրանց հույսերը: Այսօր մենք ավարտեցինք մեր հաշվետու համերգների ցիկլը, որը համարում եմ կայացած»,-ասել է Լ. Բարսեղյանը:

ՄՊՍԿ խորհրդի նախագահն իրազեկել է, որ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին լրանում է կենտրոնի 30-ամյակը, և համերգաշարի նպատակն էր նաեւ ընտրել լավագույն համարները, մշակել դրանք ու ներկայացնել տոնական միջոցառմանը:

Լ. Բարսեղյանը վստահեցնում է` կենտրոնում փորձում են անել հնարավորն ու անհնարինը, որպեսզի սաները չզգան, որ Արցախն իր պատմության դժվարին շրջափուլն է ապրում: Կենտրոնի մանկավարժներն ու համակարգողները ամենօրյա աշխատանքային ռեժիմով լծված են սաներին մի նոր բան սովորեցնու կարևոր գործին:

«Տարեցտարի կենտրոնի սաների թիվն ավելանում է, ինչն ուրախալի է: Նկատելի է, որ պատերազմից հետո ծնողներն ավելի մեծ ուրախությամբ են իրենց երեխաներին բերում մեզ մոտ, որպեսզի նրանց ժամանակն ավելի օգտակար անցնի: Մենք էլ մեր հերթին եռապատկել ենք մեր աշխատանքը՝ ի նպաստ մեր սաների»,-ընդգծել է մեր զրուցակիցը:

  • Կիսվել: