շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի մոտ բացվել է խաղաղապահի հուշարձանը

Ստեփանակերտի մոտ բացվել է խաղաղապահի հուշարձանը

Չորեքշաբթի Ստեփանակերտի մերձակայքում գտնվող ռուսական ռազմական ճամբարի տարածքում բացվել է խաղաղապահի հուշարձանը՝ ի պատիվ ռուսական խաղաղապահ զորախմբի Լեռնային Ղարաբաղ մուտքի մեկամյակի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Արարողությանը ներկա են եղել Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Գենադի Անաշկինը։

Բրոնզից ձուլված հուշարձանը պատկերում է մի խաղաղապահի՝ ամբողջ մարտական զինամթերքով, Կալաշնիկով ինքնաձիգը ուսին և գրկած փխրուն աղջկան, որը նրան ծաղկեփունջ է տալիս: Հուշարձանի նախատիպը խաղաղապահ առաքելության իրական մասնակիցն էր։

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: