Դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտում
Հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում (Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը: