ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի կոշտ հայտարարություններից Ադրբեջանում սկսել են ջղաձգվել. ԱՀ նախագահի խոսնակ

Ստեփանակերտի կոշտ հայտարարություններից Ադրբեջանում սկսել են ջղաձգվել. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՀ նախագահի՝ Ադրբեջանում մտահոգություն առաջացրած հայտարարությանը:

Պողոսյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Նախօրեին երիտասարդների հետ հանդիպմանը նախագահ Հարությունյանի՝ Գանձակի (Գյանջա) հետ կապված հայտարարությունն Ադրբեջանում խիստ մտահոգությունների ալիք է բարձրացրել, ինչը տեսանելի է այդ երկրի ՊՆ կողմից տարածած հայտարարության մեջ և մամուլի հրապարակումներում:

Հատկանշական է, որ Արցախից ամենաբարձր մակարդակով արվող կառուցողական հայտարարությունները Բաքվում միշտ չնկատելուն էին տալիս՝ ուղղակի թողնելով անարձագանք: Իսկ այսօր նրանց համար անսպասելի իրավիճակ է ձևավորվել, պաշտոնական Ստեփանակերտի կոշտ ու իրենց վարքին համահունչ հայտարարություններից սկսել են ջղաձգվել, հիասթափությամբ միջազգային հանրությանն արձագանքելու կոչեր են անում...

Հ.Գ.

Ուժեղ ու արժանապատիվ կեցվածքն է հարգանք պարտադրում՛՛:

 
Հիշեցնենք, որ նախօրեին, պատասխանելով երիտասարդների հարցերին, Արցախի նախագահը ասել է, որ Ադրբեջանի Կիրովաբադը իրենց նշանառության տակ է. «Եթե հակառակորդը փորձի փոքր արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա, ապա պատասխանը ստանալու է Կիրովաբադում»:

 

 


 
 

  • Կիսվել: