երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն

Այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն

Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր Ստեփանակերտի խանութներին առաքվում է միրգ և բանջարեղեն, և խաղաղապահների միջոցով իրականացվող հումանիտար բեռների ներկրման լրացուցիչ խոչընդոտների վերացման դեպքում առաջիկա օրերին հնարավոր կլինի բնականոն հուն մտցնել կտրոններով նախատեսված ապրանքատեսակների համապատասխան ծավալների մատակարարումը:
 
Իսկ բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն օգտագործել մինչև ապրիլի 25-ի համար նախատեսված կտրոնները, կարող են դրանցով շարունակել կատարել գնումներ:

  • Կիսվել: