ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղենի կտրոններով վաճառքը կկազմակերպվի շաբաթ և կիրակի օրերին

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղենի կտրոններով վաճառքը կկազմակերպվի շաբաթ և կիրակի օրերին

Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղենի կտրոններով վաճառքը կկազմակերպվի շաբաթ և կիրակի օրերին, իսկ բոլոր օրերին յուրաքանչյուր պահեստավորված ապրանքատեսակ կմատակարարվի բանջարեղենի խանութներին Պետական տեսչությունների կառավարման կոմիտեից տեղեկացնում են, որ վաղը ԱՀ շրջանային բոլոր համայնքների բանջարեղենի կենտրոնացված մատակարարումը կավարտվի և շրջանի բնակիչները կկարողանան հին կտրոններով կատարել գնումներ, իսկ նոր կտրոնների տրամադրումը տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով շրջկենտրոններում կմեկնարկի ապրիլի 6-ից, համայնքներում՝ հաջորդող օրերին, իսկ Ստեփանակերտում ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների տրամադրման գործընթացը ակտիվ շարունակվում է։ Միևնույն ժամանակ ստորև ներկայացնում ենք Ստեփանակերտում ապրիլի 5-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկը՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9։00-10։00, 11։00-13։00, 15։00-18։00,

• ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9։00-11։00, 12։00-13։00, 16։00-18։00,

• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 10։00-13։00, 14։00-17։00, 18։00-19։00,

• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 9։00-12։00, 14։00-16։00, 17։00-18։00: Տեղեկացնում ենք նաև, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղենի կտրոններով վաճառքը կկազմակերպվի շաբաթ և կիրակի օրերին, իսկ բոլոր օրերին յուրաքանչյուր պահեստավորված ապրանքատեսակ կմատակարարվի բանջարեղենի խանութներին։

Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշմամբ՝ հին կտրոններով հնարավոր է գնումներ կատարել մինչև ապրիլի 10-ը: [Պետական տեսչությունների կառավարման կոմիտե]

  • Կիսվել: