ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի հուշահամալիրի «Լուսո խորան» հուշակոթողի մոտ հոգեհանգստյան կարգ է կատարվել

Ստեփանակերտի հուշահամալիրի «Լուսո խորան» հուշակոթողի մոտ հոգեհանգստյան կարգ է կատարվել

Այսօր, ապրիլի 10֊ին, Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի ձեռամբ Մեռելոցի Սուրբ Պատարագ է մատուցվել և հոգեհանգստյան կարգ կատարվել:

 «Մեզ համար ննջեցյալների հիշատակը վառ պահելն ու նրանց համար աղոթելն այլևս դարձել է նվիրական մի պարտականություն, նամանավանդ, որ մենք վերջին ժամանակներում ունեցանք բազմաթիվ նահատակներ: Ինչպես Մակաբայեցիների գիրքն է մեզ հիշեցնում՝ ովքեր քաջությամբ նահատակվեցին, նրանք սրբեցին իրենց բոլոր մեղքերը և արժանացան Աստծո արքայությանը»,-ասել է պատարագիչ քահանան:

Нет описания.Պատարագից հետո Թեմակալ առաջնորդի գլխավորությամբ բոլոր հոգևորականներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ «Լուսո խորան» հուշակոթողի մոտ կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Нет описания.Нет описания.

Այնուհետև, հավատացյալների ուղեկցությամբ, քահանաները խնկարկել են հերոս նահատակների շիրիմները և Սուրբ Հարության ավետիսը փոխանցել Նրանց:

  • Կիսվել: