չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտի հրապարակում կրակոցների գործով ձերբակալվել է գեներալ Սամվել Կարապետյանը

Ստեփանակերտի հրապարակում կրակոցների գործով ձերբակալվել է գեներալ Սամվել Կարապետյանը

Մայիսի 10-ին ժամը 19:00-ի սահմաններում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան, տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

Դատախազությունից հայտնում են, որ ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է Արցախի Հանրապետության քաղաքացի Ս.Կ.-ն:

ՍիվիլՆեթի տեղեկություններով ձերբակալվածը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանն է (Օգանովսկի)։

  • Կիսվել: