շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտի հասցեներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Ստեփանակերտի հասցեներից մեկում տղամարդու դիակ է հայտնաբերվել

Մայիսի 16-ին ժամը 14:20-ին ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել , որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները և ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումը:
 
Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):
 
ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: