չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Ստեփանակերտի երաժշտական դպրոցում երաժշտական միջացառմամբ դիմավորել են մեկուկես ամիս անց Երևանից վերադարձած սաներին

Ստեփանակերտի երաժշտական դպրոցում երաժշտական միջացառմամբ դիմավորել են մեկուկես ամիս անց Երևանից վերադարձած սաներին

Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում նախօրեին կազմակերպվել է մշակութային միջոցառում՝  կրթօջախի այն սաների վերադարձի կապակցությամբ, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով մեկուկես ամիս գտնվում էին Երևանում։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Երևանում 2022 թվականի նոյեմբերի 22-ին կայացած «Մեղեդի» մեներգիչների համահայկական մրցույթ-փառատոնին պատվավոր տեղեր գրաված մասնակիցների պատվոգրերի ու մեդալների հանձնման արարողություն։ 

Нет описания.

Нет описания.

«Մեր ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է հայ մնալու, իր հողում ապրելու, արարելու իրավունքի համար։ Եվ այսօր նույն խնդրի առաջ է կանգնած արցախցին։ Չնայած բոլոր փորձություններին, մենք մնում ենք անկոտրում և լավատես։ Մեր դպրոցի սաները  պատվով հաղթահարեցին մեկուկես ամիս ընտանիքներից հեռու գտնվելու դժվարությունները։

Տեսնելով նրանց ուժեղ կամքը՝ մենք պարզապես իրավունք չունենք հանձնվելու, պիտի շարունակենք ապրել ու արարել Արցախում»,-ասել է երաժշտական  դպրոցի տնօրեն Զարինե Բալայանը։ 

Нет описания.

Միջոցառումն ուղեկցվել է սաների երաժշտական կատարումներով։

Нет описания.

  • Կիսվել: