կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները մրցանակային տեղեր են գրավել Երևանում և Ֆրանսիայում կայացած մրցույթներում

Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաները մրցանակային տեղեր են գրավել Երևանում և Ֆրանսիայում կայացած մրցույթներում

Մայրաքաղաքի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի աշակերտները ընթացիկ տարվա  մարտին առցանց ձևաչափով մասնակցել են  Երևանում կայացած  գեղարվեստական-երաժշտական, ինչպես նաև  ֆրանսիական  «Փարիզի աստղերը» խորագրով մրցույթներին՝ արժանանալով գլխավոր  մրցանակի, գրավելով պատվավոր  հորիզոնականներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախօրեին  Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: 

Нет описания.
Միջոցառմանը պարգևատրվողները հանդիսատեսին են ներկայացրել  իրենց այն կատարումները, որոնք հնչել են մրցույթներում: Нет описания.

Нет описания.
«Մեր դպրոցից երկու մրցույթներին մասնակցել է 15 աշակերտ: Ցուցաբերած արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին, որ նրանց  հետ քրտնաջան աշխատում են լավագույն մասնագետներ: Դպրոցի տնօրեն Զարինե Բալայանն էլ պայմանավորվածություն էր  ձեռք բերել մրցույթների կազմակերպիչների հետ, որպեսզի մեր երեխաները ևս հնարավորություն ունենան մասնակցելու: Շրջափակման պատճառով  աշակերտները պարգևատրությանը ևս չկարողացան մասնակցել, ուստի որոշեցինք արարողությունն ասյտեղ  կազմակերպել ՝ համատեղելով երաժշտական երեկոյի հետ»,-մեզ հետ զրույցում ասել է դաշնամուրի դասատու Արինա Հարությունյանը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

  • Կիսվել: