երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ստեփանակերտի Դավիթ Բեկ 1 հասցեում հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտի Դավիթ Բեկ 1 հասցեում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 14-ին ժամը 19:37-ին «911» ծառայությունում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկ 1 հասցեում հրդեհ է բռնկվել: Հրդեհը շիջելու և հրդեհային վտանգը կանխելու նպատակով անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

 
 

Պարզվել է, հրդեհ է բռնկվել բնակելի շենքի ծխնելույզում կուտակված խեժը։ Հրշեջ փրկարարները ժամանակին մեկուսացրել են կրակը, ոչ ոք չի տուժել և լուրջ վնասներ չեն արձանագրվել։ Կրակը լիամարվել է ժամը 20:13-ին: ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը հաղորդումը փոխանցել է «Շտապ բժշկական օգնության կայան», «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերություններին:

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: