ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի բնակիչը ձերբակալվել է սոցցանցում կատարած հրապարակման համար

Ստեփանակերտի բնակիչը ձերբակալվել է սոցցանցում կատարած հրապարակման համար

Արցախի ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի բնակչի կատարած հրապարակման ու նրան ձերբակալելու մասին։
 
«Սույն թվականի հունիսի 28֊ին համացանցի սոցիալական ցանցերից մեկում հրապարակվել է հետևյալ գրառումը` «Ստեփանակերւոի խանութներում “մադե ին ադրբեջան” Ապրի թուրքը, ռուսը և իրենց (չ)ինտեգրվող մեջլիսը: Ստամոքսոիդներ լափեք ու լռեք»:
 
Նշված հրապարակման կապակցությամբ իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հրապարակումը տեղադրած օգտահաշիվն օգտագործում է ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1978թ. ծնված` Գ.Պ.-ն, իսկ նախաձեռնված քրեադատավարական ստուգման արդյունքում պարզվել է, որ վերջինիս կողմից տեղադրված հրապարակումից բխող հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:
 
Նույն օրը Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից` Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքի 321.4 հոդվածի և 236-րդ հոդվածի 2-րդ մաս

  • Կիսվել: