չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտի բնակչուհին տնային պայմաններում պաղպաղակի արտադրություն է սկսել

Ստեփանակերտի բնակչուհին տնային պայմաններում պաղպաղակի արտադրություն է սկսել

Ստեփանակերտում բնակվող Շուշան Յեգանյանը շրջափակման ընթացքում սկսել է տնային պայմաններում պաղպաղակ պատրաստել և իրացնել:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շ. Յեգանյանն պատմել է, որ սկզբնական շրջանի դժվարությունները հաղթահարելով, կարողացել է նույնիսկ արտադրանքի ծավալը մեծացնել:

Нет описания.

«Պաղպաղակի՝ համացանցից գտած բաղադրատոմսն ինձ ուղարկել էր ընկերուհիս: Առաջին անգամ պատրսատեցի ընտանիքի անդամների համար: Հետո, երբ հյուրասիրեցի բարեկամներիս, ընկերներիս, նրանք ինձ խորհուրդ տվեցին վաճառքի հանել։ Անհրաժեշտ պարագաները գնեցի ու սկսեցի գործը: Արտադրանքի իրացման համար սոցիալական հարթակներում էջեր ստեղծեցի: Այնուամենայնիվ սկզբում կարծում էի, որ չի հաջողվի, սակայն հենց առաջին օրը գնորդներ ունեցա և բոլորը գոհ էին, ինչը ոգևորեց ինձ՝ շարունակելու նախաձեռնությունը և ավելի կատարելագործվել: Սկսվեցին նաև դժվարությունները՝ անհրաժեշտ մթերքի ու տարաների սղություն, հովհարային անջատումներ: Պետք է պատվերները նախօրոք գրանցեմ: Օրեցօր հաճախորդների թիվն ու պահանջարկը մեծացավ»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:

Нет описания.

Շուշան Յեգանյանը տեղեկացրել է, որ այժմ պատրաստում է 12 տեսակի պաղպաղակ, որոնք վաճառում է տարբեր տարաներում, սկսած 1 չափաբաժնից մինչև 1 կիլոգրամ:

«Լինում են դեպքեր, երբ պատվիրում են մինչև 5 կգ պաղպաղակ: Աշխատում եմ այնպիսի գներ սահմանել, որոնք մատչելի կլինեն հաճախորդների համար»,-հավելել է նա:

  • Կիսվել: