ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտի ավագանու նիստում քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անհրաժեշտություն է համարել էներգակիրների խնայողաբար օգտագործումը

Ստեփանակերտի ավագանու նիստում քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անհրաժեշտություն է համարել էներգակիրների խնայողաբար օգտագործումը

Այսօր` դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու տարեվերջյան նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

Ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի բաժնից՝  նախքան օրակարգին անցնելը՝ քաղաքապետը ներկայացրել է վերջին օրերին արցախցիներին պատուհասած մարդասիրական աղետի վտանգը, խոսել էներգակիրների հնարավորինս խնայողաբար օգտագործման անհրաժեշտության և ստեղծված իրավիճակում քաղաքային իշխանության ու ավագանու միջև մշտական փոխգործակցության անհրաժեշտության մասին:
 
Հաջորդիվ ավագանին քննարկեց և հաստատեց քաղաքային համայնքի՝ 2023թ. համար նախատեսված տեղական տուրքերի դրույքաչափերի փոփոխության մասին որոշումները: Օրակարգային մյուս հարցերը վերաբերում էին փոխադրամիջոցի ու շինության գույքահարկի արտոնություններ տալուն և այլն:
 
Նիստի ավարտին քաղաքապետը ևս մեկ անգամ կոչ արեց քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին ու ավագանու անդամներին գործել օպերատիվ և կազմակերպված, մշտապես հաղորդակից լինել բնակչության հոգսերին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: