ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ստեփանակերտի 7-րդ դպրոցում ծանրամարտի մարզադահլիճ է բացվել

Ստեփանակերտի 7-րդ դպրոցում ծանրամարտի մարզադահլիճ է բացվել

Այսօր՝ ապրիլի 8-ին, Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում տեղի է ունեցել ծանրամարտի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությունը:

«Արցախրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը տեղեկացրել է, որ մարզադահլիճի վերանորոգումն իրագործվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի աջակցությամբ, իսկ շինարարությունն իրականացվել է պետբյուջեի միջոցներով:

Нет описания.

Нет описания.«Ունենալով մեծաթիվ մարզիկներ և գրանցելով բարձր արդյունքներ, այս ընթացքում արդեն հասունացել էր նման մարզադահլիճի կարիքը: Նախկինում ունեցած պայմաններն արդեն չէին բավարարում պահանջները: Երկրի ղեկավարի հետևողական աջակցության շնորհիվ կարողացանք ձեռնամուխ լինել իրականացնել վերանորոգումը»,-ասել է Ա. Շիրինյանը՝ Արցախի ծանրամարտի ասոցիացիայի թիմի և իր անունից երախտագիտություն հայտնելով Հանրապետության նախագահին՝ Արցախի համար այս ծանր ժամանակներում մարզադահլիճի վերանորոգման աջակցելու համար: Խոսելով ծանրամարտում արձանագրած հաջողություններից՝ նա նշել է, որ 2022 թվականին արցախցի մարզիկը դարձել է Հայաստանի չեմպիոն և մարզաձևից ունեցել են պատանիների մրցանակակիր:

Нет описания.

Нет описания.

Ծանրամարտուհի, 76 կգ քաշային կարգում 2022 թվականին ՀՀ չեմպիոնի տիտղոսը նվաճած Էլինա Նազարյանը կարևորել է մարզադահլիճի վերանորոգման արդյունքում ստեղծված պայմանները՝ որակյալ մարզումների անցկացման և բարձր արդյունքներ գրանցելու համար:

  • Կիսվել: