ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է․ մեկ օր շարունակ Արցախը շրջափակման մեջ է

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է․ մեկ օր շարունակ Արցախը շրջափակման մեջ է

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։

«Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը`այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: