Ստեփանակարտում անց է կացվել դպրոցականների օլիմպիադա Արցախի պատմությունից
«Զորաց ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 6-ին, մայրաքաղաքի համար 1 հիմնական դպրոցում անց է կացվել օլիմպիադա Արցախի պատմությունից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ օլիմպիադային մասնակցել է Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 7-12-րդ դասարանների 50 աշակերտ:


Նրա խոսքով՝ մրցանակային տեղեր գրաված աշակերտները «Զորաց ակումբ» ՀԿ-ի կողմից կստանան դրամական պարգևներ, իսկ առաջին հինգ հորիզոնականները զբաղեցնողները ԱՀ նախագահի կողմից կպարգևատրվեն դյուրակիր համակարգչով ու թանկարժեք նվերով, Պաշտպանության բանակի կողմից էլ խրախուսական պարգևների կարժանանան հրաձգության հաղթողներն ու մասնակիցները:



