ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեղծվում է «Իջևան» կամավորական ջոկատ. քաղաքապետ

Ստեղծվում է «Իջևան» կամավորական ջոկատ. քաղաքապետ

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության համար ստեղծվում է <<ԻՋԵՎԱՆ>> կամավորական ջոկատ: Հայրենքի առջև իմ սուրբ պարտքը կատարելու համար առաջինն եմ կամավորագրվում այս ջոկատին: Կոչ անում բոլորիդ` համախմբվել և միասին կերտել մեր նորօրյա հաղթանակը: Վստահ եղեք, որ մենք առաջնագիծ ենք մեկնում մեր վերջնական ու անշրջելի հաղթանակն ամրագրելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իջևանի քաղաքապետ Հայկ Ղալումյանը:

՛՛Բոլոր այն անձիք, ովքեր պատրաստ են միանալ մեզ` պետք է ներկայանան համայնքապետարան կամ դիմեն անձամբ ինձ:Նշեմ, որ այս ընթացքում Իջևանի համայնքապետարանն աշխատում է 24/7 ռեժիմով և կարող եք մոտենալ ցանկացած ժամի՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: