ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ստացվել են Արցախից թեստավորման համար ուղարկված 56 փորձանմուշներից 44-ի արդյունքները

Ստացվել են Արցախից թեստավորման համար ուղարկված 56 փորձանմուշներից 44-ի արդյունքները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ստացվել են նախօրեին թեստավորման համար ՀՀ ուղարկված 56 փորձանմուշից 44-ի արդյունքները՝ բոլորն էլ բացասական:

Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝  մյուս 12-ի պատասխանները հայտնի կլինեն վաղը:

Առայսօր Արցախի Հանրապետությունում նոր կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որոնցից 10-ը առողջացել են:Բուժվողների առողջական վիճակը բժիշկներ գնահատում են բավարար:

  • Կիսվել: