ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ-ում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ

Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման և ԼՂ-ում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ

Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միջազգային միավորումը՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, հանդես է եկել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ։

«Սոցիալիստական ինտերնացիոնալը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում խորացող մարդասիրական ճգնաժամով։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը ամիսներ շարունակ հանգեցրել է անտանելի իրավիճակի և մարդասիրական ճգնաժամի։ Սննդի, դեղորայքի, բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներից զրկելը արագ տեմպերով տարածաշրջանում հանգեցնում է սովի և հումանիտար աղետի։

Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված 2022 թվականի դեկտեմբերի 12–ից սկսված Լաչինի միջանցքի արգելափակմանը 2023 թվականի հունիսի 9-ից սկսած Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի աշխատանքի խափանումները և 2023 թվականի մարտի 21-ին գազի մատակարարումների խափանումները կործանարար ազդեցություն են ունեցել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության համար։

Ընդգծում ենք, որ 2023 թվականի հունիսի 15-ից սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների մատակարարումները, որոնք նախկինում իրականացվում էին ռուսական խաղաղապահ զորակազմի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով, դադարեցվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցցքի արգելափակման պատճառով։ Այս շարունակվող բլոկադան խախտում է Լաչինի միջանցքի վրաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օրենսդրորեն պարտադիր որոշումները։

Սոցիալիստական ինտերնացիոնալ նաև խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի բնակչության մոտալուտ ցեղասպանության վտանգի մասին հրապարակումների և զգուշացումների շուրջ, որոնք արվում են միջազգային նշանավոր փորձագենտերի և ոլորտում գործող ինստիտուտների կողմից, որոնցից են Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը և Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը Ադրբեջանի կառավարությանը հորդորում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը՝ ապահովելով մարդկանց և ապրանքների ազատ երկկողմ շարժը՝ համաձայն իր ստանձնած միջազգային պարտավորությունների և միջազգային դատարանների կայացրած օրենսդրորեն պարտադիր որոշումների։ Հայաստանի և Ադրբեջանի՝ մեր կազմակերպությանն անդամակցող կուսակցություններին կոչ ենք անում աշխատել միասին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մնայուն հանգուցալուծում ապահովելու նպատակով։

Մենք նաև միջազգայինհ հանրությանը կոչ ենք անում սկտիվացնել իրենց ջանքերը՝ հորդորելով Ադրբեջանի իշխանություններին վերջ դնել Լաչինի միջանցքի բլոկադային»,- ասվում է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: