ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սոցցանցերում շրջանառվող՝ 68 000-ական դրամի չափով աջակցության մասին տեղեկությունները վերաբերում են անցած տարի իրականացված ծրագրին. ԱՀ ՍԶՄՆ

Սոցցանցերում շրջանառվող՝ 68 000-ական դրամի չափով աջակցության մասին տեղեկությունները վերաբերում են անցած տարի իրականացված ծրագրին. ԱՀ ՍԶՄՆ

Վերջին շրջանում սոցցանցերում շրջանառվող՝ 68 000-ական դրամի չափով աջակցության մասին տեղեկությունները վերաբերում են 2021 թվականի ընթացքում իրականացված ծրագրին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից։

Գերատեսչությունից նշել են, որ սոցիալական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության հաղորդման աղբյուրներն են Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության պաշտոնական կայքէջն ու ֆեյսբուքյան էջը:

«Հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով հետևեք միայն պաշտոնական աղբյուրներին»,- նշված է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

  • Կիսվել: