ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սիրիայի Հայ դատի կենտրոնական հանձնախումբը Արցախին նվիրված դասախոսական շարք է անցկացրել

Սիրիայի Հայ դատի կենտրոնական հանձնախումբը Արցախին նվիրված դասախոսական շարք է անցկացրել

Սիրիայի Հայ Դատի Կենտրոնական հանձնախումբը հայ երիտասարդներին Հայ Դատի և նրա առաքելության մասին իրազեկելու, ինչպես նաև Արցախի պատմությունն ու գոյապայքարը հայ դպրոցականների առօրյա հետաքրքրությունների և ընթերցանության անքակտելի մասը դարձնելու նպատակով կազմակերպել է դասախոսությունների շարք՝ 7-րդ, 8-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարնի աշակերտների համար և Հալեպում ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին զեկույց: Տեղեկանում ենք «Գանձասար» պարբերականից։

«Դասախօսն էր Սուրիոյ Հայ Դատի Կեդրոնական Յանձնախումբի ատենապետ Ծերուն Գահուէճեան: Ան նախ հակիրճ ձեւով ներկայացուց Հայ Դատ հասկացութիւնն ու անոր նպատակը, անդրադառնալով Հայ Դատի յանձնախումբերու եւ գրասենեակներու այլազան աշխատանքներուն, ապա անդրադարձաւ Արցախեան հարցին՝ լուսարձակի տակ առնելով Արցախի աշխարհագրութիւնը, պատմութիւնը, ներկայ քաղաքական իրավիճակն ու շրջափակումը։

Աւարտին, դասախօսը լուսարձակի տակ առաւ Արցախեան հարցին կարեւորութիւնը, զայն առնչելով հայ ազգին գոյութեան ու ինքնութեան պահպանման հետ։

Եզրափակելով դասախօսը շեշտեց, որ Արցախը հայութեան համար սուրբ հայրենիք է, կարեւոր համարելով Հայ Դատի աշխատանքներուն ընդմէջէն հայ երիտասարդութեան ներդրումը մեր ժողովուրդի դատին, ինչպէս նաեւ հայ լեզուի եւ մշակոյթի պահպանումը։

Յ. Գ.։ Յանձնախումբը շնորհակալութիւն կը յայտնէ հայկական վարժարաններու տնօրէնութեանց եւ հոգաբարձութեանց՝ ջերմ գործակցութեան համար»,- գրում է պարբերականը։

  • Կիսվել: