ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը շնորհավորել է Արցախի ԱԺ նորընտիր նախագահին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական ուղերձ է հղել Սիրայի խորհրդարանի պատգամավոր, Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Լյուսի Իսկենյանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմապէս կը շնորհաւորեմ Ձեր ընտրութիւնը Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահի պաշտօնին:

Արցախի ճակատագրական այս օրերուն, Ձերի վստահուած այս պատասխանատուութիւնը եւ յանձնառութիւնը ծանր է: Բայց կը հաւատամ, որ դուք ձեռնհասօրէն կրնաք կատարել, յանուն Արցախի ինքնութեան պահպանման եւ գոյատեւման:

Ձեր ճանապարհը թէեւ փշոտ է, բայց աննկուն կամքով ու հաստատ հաւատքով պիտի յաղթահարէք ամէն խոչընդոտները»

  • Կիսվել: