շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը. Հարությունյան (տեսանյութ)

Շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը. Հարությունյան (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքից կհանվեն 110 կՎ և 35 կՎ օդային գծերը:

՛՛Այսօր անձամբ եմ այցելել Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2019-2023թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընկերությունը պատրաստվում է ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ՛՛,-գրել է նա:

Նախագահը հավելել է, որ արդյունքում Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:

Հարությունյանը նաև տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
 

  • Կիսվել: