չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շուշիի շրջանում մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Շուշիի շրջանում մեկ դիտակետ է փակվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է առաջադրանքների կատարումը ՛՛Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղյան տնտեսական շրջանի տարածքում՛՛ (չակերտները-խմբ.): Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

՛՛Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման համակարգի օպտիմալացման ընթացքում Շուշիի շրջանում մեկ դիտակետ է փակվել։

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 19-ից փակվել է 9 և ժամանակավոր գործող 16 դիտակետ:

Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի Առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:

Շարունակվում են դեպի բնակավայրեր էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: